Այսօր՝ դեկտեմբերի 9-ին՝ ժամը 08:00-ին, Հայաստանում ավարտվել են խորհրդարանական արտահերթ ընտրությունները, փակվել են բոլոր ընտրատեղամասերը։

Ազգային ժողովի ընտրապայքարին մասնակցում է քաղաքական 11 ուժ, որից 2-ը դաշինք է, 9-ը՝ կուսակցություն:

Խորհրդարանական ընտրություններին մասնակցող կուսակցություններն ու դաշինքները քվեաթերթիկներում ունեն հետևյալ համարները՝ Հայաստանի Հանրապետական կուսակցություն՝ 1, «Քաղաքացու որոշում սոցիալ-դեմոկրատական» կուսակցություն` 2, «Հայ հեղափոխական դաշնակցություն»` 3, «Իմ քայլը» դաշինք` 4, «Լուսավոր Հայաստան»` 5, «Քրիստոնեաժողովրդական վերածնունդ»` 6, «Ազգային առաջընթաց»՝ 7, «Մենք» դաշինք՝ 8, «Օրինաց երկիր»՝ 9, «Սասնա ծռեր»՝ 10, «Բարգավաճ Հայաստան»՝ 11:

Հայաստանի Հանրապետության կենտրոնական ընտրական հանձնաժողովի փոխանցմամբ՝ ժամը 17:00-ի դրությամբ ԱԺ արտահերթ ընտրությունների քվեարկությանը մասնակցել է ընտրելու իրավունք ունեցող քաղաքացիների 39.54%-ը կամ 1.025 մլն ընտրող:

Ընդհանուր առմամբ, համապետական ցուցակներում որպես թեկնածու գրանցվել է 1471 քաղաքացի: ՀՀ ոստիկանությունը հրապարակել է Ազգային ժողովի ընտրություններին ընտրողների ընդհանուր թիվն, ըստ որի ընտրելու իրավունք ունի 2 573 779 քաղաքացի։