Արտահերթ ընտրություններին քվեարկել է ընտրողների 48.63%-ը
ՀՀ կենտրոնական ընտրական հանձնաժողովի նախագահ Տիգրան Մուկուչյանը հայտարարել է, որ Ազգային ժողովի արտահերթ ընտրություններին քվեարկել է ընտրելու իրավունք ունեցող ՀՀ քաղաքացիների 48.63%-ը։
Մասնակցել է 1.260 մլն ընտրող 2.592 մլն ընտրողից։
2017 թվականի Ազգային ժողովի ընտրություններին մասնակցել է 1.574 մլն ընտրող կամ 60.86%-ը։
Հետևի՛ր մեզ քեզ հարմար սոցիալական ցանցում