Ռուսաստանի ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը ղազախստանյան «Խաբար» լրատվական գործակալությանը տված հարցազրույցում պատմել է ՆԱՏՕ-ի նկատմամբ ՀԱՊԿ-ի և ԵԱՏՄ-ի առավելությունների մասին։

Նրա խոսքով, առավելությունը կայանում է նրանում, որ ՀԱՊԿ-ում և ԵԱՏՄ-ում բռնություն չկա։

«Մենք երբեք ոչ ոքի ոչինչ չենք պարտադրում»,- հայտարարել է Լավրովը։

Նա նշել է, որ միջազգային կազմակերպություններում քվեարկությունները ցույց են տալիս՝ «ինչ գնով է ՆԱՏՕ-ում կոնսենսուս ապահովվում»։

«Այո, այնտեղ կա փոքրամասնություն, որը միշտ պատրաստ է լսել «մեծ ընկերոջը», իսկ բոլոր մնացածներին ուղղակի համոզում են, սպառնում»,- ասել է Լավրովը։

Նախարարն ընդգծել է, որ ՆԱՏՕ-ի նման մոտեցումը չի կարելի բարեկամական կամ գործընկերային համարել։