«Սասնա ծռեր» կուսակցության մամուլի քարտուղար Վահագն Ավագյանը ֆեյսբուքյան իր էջում հայտարարություն է տարածել ԱԺ արտահերթ ընտրությունների արդյունքների վերաբերյալ:

Կուսակցությունը հավաքել է 22,862 ձայն կամ 1.82%:

«Հայ ժողովուրդը կատարեց իր ընտրությունը, երեկ դա ամենակարևոր հաղթանակն էր: Շնորհավորում եմ Նիկոլ Փաշինյանի ու իր թիմի հաղթանակը: Շնորհակալություն եմ հայտնում բոլոր նրանց, ովքեր մեզ հետ միասին անցան այս բարդ ճանապարհը, մեր աջակիցները անմնացորդ նվիրված են մեր գաղափարներին և սեփական անձը և միջոցները չեն խնայել մեր հաջողության համար: Դա իհարկե էլ ավելի է մեծացնում այսօրվա իրականության համար պատասխանատվությունը: Սասնա Ծռերը միշտ կլինեն մեր ժողովրդի կողքին, պատրաստ ամենամեծ զոհողությունների հանուն պետականության ապահովության ու հզորացման»,- գրել է նա: