Ֆինլանդիայի Իմատրա քաղաքում անցկացվել է դահուկային սպորտի միջազգային մրցաշար: Հայտավորվածների թվում էր նաև մեր երկրի ներկայացուցիչ Միքայել Միքայելյանը: Աշոցքցի 19-ամյա մարզիկը գերազանցել է սպասելիքները: Նա 10 կմ դասական ոճի մրցավազքում, մինչև 20 տարեկանների պայքարում, գրավել է երրորդ տեղը:

Միքայելը հաջողությունը զարգացրել է 15 կմ ազատ ոճի դահուկավազքում: Շնորհալի մարզիկը ընդհանուր պայքարում ճանաչվել է երրորդը, իսկ մինչև 20 տարեկանների մրցավեճում հավասարը չի ունեցել, տարածությունն անցել է 36.30,9 ժամանակում՝ գրավելով առաջին տեղը և կանգնել պատվո պատվանդանի ամենավերին աստիճանին:

Նշենք, որ սա Ֆինլանդիայում Միքայելի մասնակցությամբ չորրորդ միջազգային մրցաշարն էր: