ԲՀԿ պատգամավորի թեկնածու Տիգրան Ուրիխանյանը հայտարարություն է տարածել, որտեղ ասված է.

«Ուշադրությո՜ւն, գողացվել են իմ օգտին քվեարկած քաղաքացիների ձայները:

Սույնով տեղեկացնում եմ լրատվամիջոցներին և սպասում եմ իրավապահների և ԿԸՀ-ի արձագանքին։ Սա միայն մեկ տեղամասում (4/40)։ Աստված գիտի էլ քանի տեղ ու քանի ձայն են գողացել։ Հերթով ստուգում ենք ու բացելու ենք»։