Հայաստանի երկրորդ քաղաքում՝ Գյումրիում, սկսվել է տոնածառի տեղադրման աշխատանքները։ Դեռ հայտնի չէ, թե երբ այն ամբողջությամբ պատրաստ կլինի։ Քաղաքապետարանի ֆեյսբուքյան էջում նշվում է, որ լույսերի վառման օրվա մասին տեղեկատվություն առաջիկայում կտրամադրվի:

Օգտատերերից մեկը հետաքրքրվել է.

«Իսկ կգա արդյոք մի օր որ էս սովետական տոնածառը փոխարինվի ավելի ժամանակակից տոնածառով։
Հուսով եմ հիմնանորոգված փողոցների հետ մեկտեղ կտեսնենք նաև նոր տոնածառ։
Հ.Գ. Երևանի հինը գոնե բերեք»։

Քաղաքապետարանից պատասխանել են, որ այս տարի փոփոխություններ կլինեն։

Նշենք, որ 2005թ-ից ի վեր առաջին անգամ Հանրապետության հրապարակում նոր տոնածառ է տեղադրվելու, սակայն ոչ բոլոր երևանցիներն են ողջունել Երևանի քաղաքապետարանի այդ նախաձեռնությունը, քանի որ քաղաքապետարանի բյուջեից 71 մլն դրամ է հատկացվել տոնական նոր ծառ ունենալու համար։ Նրանց կարծիքով, այդ գումարը կարելի է ծախսել  մայրաքաղաքի ու նրա բնակիչների համար առաջնային խնդիրների լուծման վրա։