Ինքնաթիռներ արտադրող ամերիկյան խոշորագույն «Boeing» ընկերությունը Թուրքիայում ինժեներա-տեխնոլոգիական կենտրոն է հիմնել։ Կենտրոնի բացման արարողությանը ներկա է եղել Թուրքիայի պաշտպանական արդյունաբերության գլխավոր վարչության քարտուղար Իսմայիլ Դեմիրը, ինչպես նաև ավիացիոն ոլորտի մի շարք ներկայացուցիչներ։

2017թ-ին «Boeing»-ը հատուկ նախագիծ է իրականացրել Թուրքիայում՝ համագործակցելով արդյունաբերության, տեխնոլոգիաների, տեխնիկական սպասարկման և որակյալ մասնագետների նախապատրաստման ոլորտներում։ Թուրքիայում բացված նոր կենտրոնն էլ հանդիսանում է այդ նախագծի մի մասը։

Ինժեներա-տեխնոլոգիական կենտրոնը կգործի Ստամբուլի ռազմական հետազոտությունների կենտրոնում՝ «Տեխնոպարկում» և հիմնականում կկենտրոնանա նախագծման, ուսումնասիրման ու կատարելագործման աշխատանքների վրա։