Beeline-ը հայտարարում է Գորիս քաղաքում ֆիքսված ենթակառուցվածքի արդիականացման աշխատանքների ավարտի մասին: Նոր VDSL ցանցին անցնելու շնորհիվ` այս քաղաքի բնակիչներին հասանելի դարձավ 100 Մբիթ/վրկ արագությամբ ինտերնետ: Նոր տեխնոլոգիան թույլ է տալիս Գորիսի բնակիչներին մատուցել 20 անգամ ավելի բարձր արագությամբ ֆիքսված ինտերնետ, քան նախկինում:

«Ինտերնետի նոր տեխնոլոգիան, որը հասանելի է դարձել Գորիսում, գերազանցում է նախկինում գործող ADSL տեխնոլոգիան և ապահովում մի քանի անգամ բարձր արագություն: Բաժանորդը պետք է միայն միացնի հեռախոսային գիծը մոդեմին: Beeline-ը շարունակում է ենթակառուցվածքի արդիականացումը` դարձնելով ծառայությունները պարզ և հարմար» - նշել է Հայաստանում Beeline-ի գլխավոր տնօրեն Անդրեյ Պյատախինը։