Instagram-ում ավելացել է ձայնային հաղորդագրություններ ուղարկելու գործառույթը: Այս մասին ասվում է երկուշաբթի Twitter-ի պաշտոնական էջում հրապարակված հայտարարության մեջ:

«Այսօրվանից դուք կարող եք Direct-ով ձայնային հաղորդագրություններ ուղարկել»,- ասվում է հայտարարությունում:

Հունիսին Instagram-ը թարմացում էր թողարկել ավելացնելով Direct-ի միջոցով տեսազանգերի հնարավորությունը: Տեսազանգին կարող է մասնակցել մինչև 4 մարդ: Հաղորդագրության առավելագույն տևողությունը մեկ րոպե է: