Արմեն Սարգսյանը կմասնակցի Վրաստանի նախագահի երդմնակալության արարողությանը
Հայաստանի Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանի գլխավորած պաշտոնական պատվիրակությունը կմասնակցի Վրաստանի Հանրապետության նորընտիր նախագահ Սալոմե Զուրաբիշվիլիի երդմնակալության արարողությանը, հայտնում է նախագահի մամուլի գրասենյակը:
Արարողությունը տեղի է ունենալու դեկտեմբերի 16-ին Վրաստանի Թելավի քաղաքում:
Ավելի վաղ Վրաստանի հինգերորդ նախագահ է ընտրվել իշխանամետ թեկնածու Սալոմե Զուրաբիշվիլին:
Հետևի՛ր մեզ քեզ հարմար սոցիալական ցանցում