Փարիզի գլխավոր տեսարժան վայրերից մեկը՝ Հաղթական կամարը, որը վնասվել է տեղի ունեցած բողոքի ակցիաների ընթացքում, զբոսաշրջիկների համար կրկին կբացվի դեկտեմբերի 12-ին:

Այդ մասին հայտարարել է Ֆրանսիայի ազգային հուշարձանների կենտրոնի ղեկավար Ֆիլիպ Բելավալը:

«Հաղթական կամարը կբացվի չորեքշաբթի և կաշխատի սովորական ռեժիմով»,- Թվիթերի իր միկրոբլոգում գրել է Բելավալը:

Միաժամանակ, տեղեկացվել է, որ հուշարձանի աշխատանքային գործունեության համար անհրաժեշտ անվտանգության ապահովման և մյուս բոլոր մեխանիզմները վերականգնված են:

Բելավալի խոսքով՝ «դեղին բաճկոնների» բողոքի ակցիաների ընթացքում դեկտեմբերի 1-ին հասցվել է հարյուր հազարավոր եվրոյի վնաս։