Instagram-ը փորձարկում է բլոգերների համար նախատեսված նոր հաշիվներ, որոնք մեծ թվով հետևորդներ ունեցող օգտատերերին հատուկ հնարավորություններ կտա:

Նշվում է, որ նոր հաշիվների միջոցով օգտատերերը կկարողանան սահմանափակումներ մտցնել Direct-ի համար, ինչի շնորհիվ որոշ օգտատերեր չեն կարողանա նրանց անձնական հաղորդագրություններ ուղարել: Այս կերպ անձնական հաղորդագրություններում չեն հայտնվի անցանկալի զրուցակիցներից ստացված հաղորդագրություններ:

Բացի այդ, բլոգերների համար նախատեսված հատուկ հաշիվները թույլ կտան օգտատերերին հետևել նաև իրենց հետևորդների թվի ավելացմանն ու նվազմանը: Ենթադրվում է, որ նման հաշիվները հասանելի կլինեն 2019թ-ին: