Երևանի ընդհանուր իրավասության դատարանը մերժել է Սերժ Սարգսյանի թիկնազորի նախկին պետ Վաչագան Ղազարյանին գրավով ազատ արձակելու միջնորդությունը:

Այս մասին ասել է Վաչագան Ղազարյանի պաշտպան Արմեն Հարությունյանը:

Նրա խոսքով` որպես գրավ առաջարկվել էր 5 մլն դրամից սկսած:

«Այսօր ժամը 16:00-ին դատարանը քննելու է կալանքի ժամկետը երկարաձգելու վերաբերյալ նախաքննական մարմնի միջնորդությունը»,- ասաց Ղազարյանի պաշտպանը: