«Սասնա ծռեր» համահայկական կուսակցության նախընտրական ցուցակը գլխավորող Վարուժան Ավետիսյանն արտահերթ խորհրդարանական ընտրությունների արդյունքում ձևավորված խորհրդարանում ընդդիմություն չի տեսնում՝ նշելով, որ իշխանությունների հետ ֆոտոսեսիաներ անողները չեն կարող ընդդիմություն լինել:

«Ոչ ԲՀԿ-ն, ոչ էլ իրենց ամբողջ գոյության ընթացում ձևական ներկայություն ապահոված ուժերը, որոնք ամեն հարմար առիթի ծռմռվում են իշխանությունների առաջ, ֆոտոսեսիաներ են անում նրանց հետ և ուղղակի օդ են տատանում, որպեսզի ընդդիմության տպավորություն ստեղծեն, չեն կարող լինել ընդդիմություն. ասածիս մեջ շատ շուտով կհամոզվեք», - լրագրողների հետ զրույցում ասել է Ավետիսյանը, հայտնում է Aysor.am-ը:

Նա ընդգծել է, որ «Սասնա ծռերն» ընդունել են ընտրության արդյունքները, որովհետև այն արտացոլում է ժողովրդի կամքը, մինչդեռ Ավետիսյանի խոսքով, դա չի նշանակում, որ իրենք չեն ահազանգելու առկա վտանգների մասին: