Հունվարի 9-ին, ժամը 11:43-ին ահազանգ է ստացվել, որ Լոռու մարզի Ջրաշեն գյուղի դպրոցի զուգարանի հարակից տարածքում հայտնաբերվել է նռնակ. անհրաժեշտ է օգնություն:

Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:

Փրկարարները սահմանազատել են տարածքը:

Հայտնաբերվել է G 1 տեսակի նռնակ, որը ՊՆ սակրավորները վնասազերծել են:

Անհանգստանալ այլևս հարկավոր չէ։