Սիրիական Աբու-Կեմալ քաղաքի շրջակայքում հայտնաբերվել է յոթ զանգվածային թաղում հարյուրավոր մարդկանց մարմիններով, որոնք սպանվել են «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման կողմից։ Մասնագետներն արդեն ավելի քան հարյուր մարմին են հանել։ Այս մասին հայտնում է SANA գործակալությունը։

Հանված մարմինների մեծ մասի վրա կան խոշտանգումների հետքեր։ Մարմինների հանման գործընթացը շարունակվում է։

Սիրիական բանակը 2017թ-ի նոյեմբերին ամբողջությամբ ազատագրել է ԻՊ-ից Դեյր-էլ-Զոր նահանգում գտնվող Աբու-Կեմալը։ Ահաբեկիչներն ավելի քան երեք տարի վերահսկում էին քաղաքը։