Շախմատի Հայաստանի տղամարդկանց հավաքականի անդամ Հրանտ Մելքումյանը շարունակում է անպարտելի մնալ Լոնդոնի մրցաշարում:

ՖԻԴԵ-ի լոնդոնյան դասական բաց մրցաշարի (London chess classic FIDE open) 4-րդ տուրում Մելքումյանի հակառակորդը Անգլիայի ներկայացուցիչն էր: Պարտիան ավարտվեց ոչ-ոքի արդյունքով: Այժմ Մելքումյանը կես միավորով է հետ մնում առաջատարից, որոնք ունեն 4-ական միավոր:

Հեղինակավոր մրցաշարը բաղկացած է 9 տուրից: Այն կեզրափակվի դեկտեմբերի 16-ին: