ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանի գլխավորած կառավարությունն այսօր՝ դեկտեմբերի 13-ին, նիստ է անցկացնում: Նիստի օրակարգում ընդգրկված է 45 հարց, որից 41-ը՝ չզեկուցվող:

Օրակարգում է մասնավորապես, Առանց ծնողական խնամքի մնացած երեխայի աջակցության անհատական սոցիալական ծրագրի կազմման կարգը սահմանելու մասին, Մարզում պաշտոնավարող ԲԴԽ դատավորին խորհրդի նիստին մասնակցելու կապակցությամբ գիշերավարձի, մարզից ԲԴԽ նիստի անցկացման վայր մեկնելու և վերադառնալու ճանապարհածախսի և օրապահիկի չափը և հատուցման կարգը սահմանելու մասին, ՀՀ 2018թ-ի պետական բյուջեում վերաբաշխումներ կատարելու մասին, Հայաստանի ՊՆ-ին գումար հատկացնելու մասին, «ՀՀ և Վերակառուցման և զարգացման Եվրոպական բանկի միջև 2015թ-ի դեկտեմբերի 11-ին ստորագրված «Երևանի կոշտ թափոնների կառավարման ծրագիր» վարկային համաձայնագրի ժամկետը երկարաձգելու մասին» նամակ-համաձայնագրի ստորագրման առաջարկությանը հավանություն տալու մասին, Հայաստանի Հանրապետության և Եվրոպական հանձնաժողովի միջև «Հայաստանի հետ տեխնիկական համագործակցության գործիք» ֆինանսավորման համաձայնագրի ստորագրման առաջարկությանը հավանություն տալու մասին և այլ հարցեր: