Կառավարության դեկտեմբերի 13-ի նիստում ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը կարևորել է զինված ուժերի մարտունակության բարձրացումը՝ հավելելով, որ դրա համար հարկավոր է 2,5 մլրդ դոլար ներդնել:

«Մենք ասել ենք, որ հինգ տարվա ընթացքում բանակը զարգացնելու համար պետք է կարողանանք մոտ 2,5 միլիարդ դոլար ներդնել: Այդ միջոցները գտնելու համար պետք է լրջագույն աշխատանքներ տանել: Խոսքը հավելյալ մրջոցների ներդրման մասին է»,- ասել է։

Վարչապետի պաշտոնակատարը խոսել է նաև ռազմարդյունաբերական համալիրն արդիականացնելու անհրաժեշտության մասին: Նա հավելել է, որ այդ խնդրի լուծումը կապված է Հայաստանը տեխնոլոգիական և ինժեներական երկիր դարձնելու կառավարության տեսլականի հետ: