«Վրաստանում իրանցի գործարարների մարտահրավերները» գործարար կոնֆերանսը, որը կայանալու էր դեկտեմբերի 14-ին, խափանվել է: Միջոցառման կազմակերպիչն էր «Վրաստանի իրանցի ներդրողների միությունը»:

Ըստ կազմակերպության նախագահ Մոհամադ Հալեկի, խորհրդաժողովը հետաձգվել է, քանի որ վերջին շրջանում հաճախակի են դարձել Վրաստան մուտքի արտոնագրերի մերժումներն Իրանի քաղաքացիների համար:

«Ներդրողներն Իրանից հատուկ գալու էին կոնկրետ ներդրումային ծրագրերով և նպատակներով: Նրանցից 2-ին, որոնք եկել էին դեկտեմբերի 11-ին, թույլ չեն տվել մուտք գործել Վրաստան և նրանք հետ են վերադարձել: Ինչպես հայտնի է, Իրանի ԱԳՆ-ն պաշտոնապես կոչ է արել իր քաղաքացիներին ձեռնպահ մնալ Վրաստան այցելելուց, մինչ թյուրիմացության շտկումը: Հաշվի առնելով այդ ամենը, խորհրդաժողովին ներկա չէր լինելու Վրաստանում Իրանի դեսպանը, ուստի միջոցառումը հետաձգվել է»,-ասել է միության նախագահը, հայտնում է «Գրուզիա Օնլայնը»:

Ըստ Հալեկի, «Իրանցի ներդրողների միությունը» նպատակ ունի աջակցելու Վրաստանի և Իրանի գործարարներին, ներդրումներ բերել Վրաստան և այլն: