Մեծ Բրիտանիայի մայրաքաղաքում մեկնարկած Grand Chess TourLondon Chess Classic մրցաշարի կիսաեզրափակիչում հայկական շախմատի առաջատար Լևոն Արոնյանը պարտվեց ֆրանսիացի Մաքսիմ Վաշյե-Լագրավին:

Երկու դասական պարտիաներում ոչ ոքի խաղալուց հետո գրոսմայստերները անցկացրին արագ խաղի երկու պարտիա: Առաջին պարտիայում գրանցվեց ոչ ոքի, երկրորդում հաղթեց Վաշյե-Լագրավը: Կայծակնային խաղի չորս պարտիաներից երեքում հաղթեց Վաշյե-Լագրավը, մեկում՝ Արոնյանը:

Եզրափակիչում Վաշյե-Լագրավի մրցակիցը կլինի ամերիկացի Հիկարու Նակամուրան, որը պարտության է մատնել ամերիկացի Ֆաբիանո Կարուանային:

Արոնյանն ու Կարուանան կանցկացնեն երրորդ տեղի համար մրցամարտ: