Ստամբուլում առաջին անգամ ցուցադրություն է բացվել՝ նվիրված մեծանուն հայ և խորհրդային ռեժիսոր, նկարիչ և սցենարիստ Սերգեյ Փարաջանովին:

Ինչպես հայտնում է Rusarminfo-ն՝ հղում անելով թուրքական պարբերականին, ցուցահանդեսը կրում է «Փարաջանովը Սարգիսի հետ միասին» խորագիրը: Այն անցկացվում է Ստամբուլի Բեյօղլու թաղամասի Պերա թանգարանում և նվիրվում է կինոռեժիսորի 95-ամյակին:

Թուրքական աղբյուրի հաղորդմամբ՝ ցուցահանդեսին ներկայացված են Փարաջանովի գործերը, որոնց թվում՝ կոլաժներ, կտավներ, էսքիզներ իր ֆիլմերի մոտիվներով, բեմական կոստյումներ և լուսանկարներ:

Նշվում է, որ ցուցահանդեսը բաց կլինի մինչև 2019թ-ի մայիսի 17-ը: Այն կազմակերպվել է Երևանում Սերգեյ Փարաջանովի թանգարանի հետ համատեղ