Մինչ հաջորդ տարվա մարտի 1-ը ԱՄՆ վարչակազմը չի պատրաստվում 200 միլիարդ դոլարի չափով մաքսատուրքեր սահմանել չինական ապրանքների ներկրման համար, գրում է Bloomberg գործակալությունը:

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփն ու ՉԺՀ նախագահ Սի Ծինփինը դեկտեմբերի 1-ին Արգենտինայում G20-ի գագաթնաժողովի շրջանակներում կայացած հանդիպման ժամանակ պայմանավորվել են երեք ամսվա ընթացքում քայլեր ձեռնարկել՝ Միացյալ Նահանգների և Չինաստանի միջև առևտրային պայմանագրի կնքման համար: Ընդ որում՝ Թրամփը հայտարարել է, որ համաձայնվել է հունվարի 1-ից չբարձրացնել սահմանված մաքսատուրքերը:

Գործակալության տվյալներով՝ այս որոշման մասին Սպիտակ տունը պաշտոնապես կհայտարարի միայն ուրբաթ՝ դեկտեմբերի 14-ին՝ հրապարակելով համապատասխան փաստաթուղթը: