Մարմնամարզության Հայաստանի հավաքականի երկու ներկայացուցիչները կրկին մեդալներ են նվաճել Վորոնինի գավաթի խաղարկությունում:

Արթուր Դավթյանն առաջին հորիզոնականն է զբաղեցրել նժույգաթափերի վրա, արծաթե մեդալակիր է դարձել օղակների վարժությունում և բրոնզի է արժանացել ազատ վարժությունում:

Հայաստանի մյուս ներկայացուցիչ Գագիկ Խաչատրյանը նժույգթափերի երիտասարդների մրցաշարում նվաճել է ոսկե մեդալ: