Մալիի արևելքում զինյալների հարձակման հետևանքով ավելի քան 40 խաղաղ բնակիչ է զոհվել: Ինչպես գրում է MaliJet պորտալը, ենթադրվում է, որ հարձակումներն իրականացրել են ջիհադիստ զինյալները:

Հաղորդվում է, որ միջադեպը տեղի է ունեցել դեկտեմբերի լույս 12-ի գիշերը՝ Գաո մարզի Մենակա քաղաքի շրջանում գտնվող երկու բնակավայրում:

«Ազավադի ազատագրման ազգային շարժում» կազմակերպության հայտարարության համաձայն՝ մոտոցիկլետներով մի խումբ զինյալներ նախ հրկիզել են մարդկանց տները, այնուհետև կրակ բացել նրանց ուղղությամբ:

Հարձակումների հետևանքով զոհվել է 42 խաղաղ բնակիչ, այդ թվում՝ 8 տարեկանից փոքր երկու երեխա: