ՈւԵՖԱ-ի կարգապահական կոմիտեն €18,000-ով տուգանել է Հայատանի ֆուտբոլի ֆեդերացիային, հայտնում է ՈՒԵՖԱ-ի պաշտոնական կայքը։

ՀՖՖ-ն պարտավորվել է տուգանք վճարել Ջիբրալթարի հետ տնային խաղի ընթացքում երկրպագուների անկարգությունների պատճառով։

Հայաստան-Ջիբրալթար խաղում բախում էր եղել Red Eagles և FAF շարժման անդամների միջև՝ Red Eagles-ի սեկցիայում Ջիբրալթարի դրոշ հայտնվելու պատճառով։ Այս միջադեպից բացի, ջիբրալթարցի ֆուտբոլիստների ուղղությամբ շշեր էին նետվել տրիբունայից:

Ծեծկռտուքին միջամտել էր նաև ոստիկանությունը: