Մինչև տարեվերջ ռուսական ռազմավարական նշանակության հակահրթիռային ուժերը կհամալրվեն մոտ 100 նոր զինատեսակով:

Այդ մասին «Կրասնայա Զվեզդա» թերթին տված հարցազրույցում հայտարարել է ՌԴ Ռազմավարական նշանակության հակահրթիռային զորքերի հրամանատար Սերգեյ Կարակաևը, հայտնում է թերթ․ամ-ը:

Նա, մասնավորապես նշել է, որ հակահրթիռային ուժերն առաջիկայում կհամալրվեն «Յարս» հակահրթիռային համալիրներով:

Կարակաևի խոսքով՝ 100 նոր զինատեսակների ներգրավմամբ ռազմավարական նշանակության հակահրթիռային զորքերի սպառազաինությունը կարդիականացվի մոտ 70 տոկոսով:

Այսօր Ռուսաստանում տոնում են ԶՈւ Հակահրթիռային զորքերի ստեղծման 59-ամյակը, ինչի կապակցությամբ զինծառայողներին և վետերաններին շնորհավորել է ՌԴ պաշտպանության նախարար Սերգեյ Շոյգուն: