Լոնդոնի Grand Chess Tour-ի եզրափակիչ փուլ London Chess Classic մրցաշարի երրորդ տեղի համար մրցամարտի երկրորդ դասական պարտիայում հայկական շախմատի առաջատար Լևոն Արոնյանը ոչ ոքի խաղաց ԱՄՆ-ը ներկայացնող Ֆաբիանո Կարուանայի հետ: Պարտիան ավարտվեց 21-րդ քայլում: Առաջին պարտիայում նույնպես գրանցվել էր ոչ ոքի:

Դեկտեմբերի 17-ին գրոսմայստերները կանցկացնեն արագ խաղի երկու պարտիա և կայծակնային խաղի (բլից) չորս պարտիա:

Հիշեցնենք, որ կիսաեզրափակիչում Արոնյանը պարտվել էր ֆրանսիացի Մաքսիմ Վաշյե-Լագրավին, իսկ Կարուանային հաղթել էր ամերիկացի Հիկարու Նակամուրան: Վաշյե-Լագրավի և Նակամուրայի միջև եզրափակիչի 2 դասական պարտիաներն ավարտվել են ոչ ոքի: