Թուրքիան Միացյալ նահանգներից 120 հատ հինգերորդ սերնդի F-35 կործանիչ-ռմբակոծիչներ է սպասում։ Այս մասին հայտարարել է Թուրքիայի նախագահ Ռեջեբ Թայիբ Էրդողանը։

«ԱՄՆ-ը F-35-եր է արտադրում։ Մեզ դրանցից կմատակարարեն 120 հատ»,- նրա խոսքերն է մեջբերում NTV-ն։

Այսպիսով, Միացյալ նահանգները փորձում է արգելել Թուրքիային Ռուսաստանից ЗРС С-400-եր գնել։ Մասնավորապես, Վաշինգտոնն Անկարային սպառնացել է F-35-եր չվաճառել։