Հանրապետության տարածքում դեկտեմբերի 17-ի երեկոյան ժամերից, 18-ին, 20-ի ցերեկը, 21-22-ը սպասվում են տեղումներ և մառախուղ, լեռնային և նախալեռնային շրջաններում՝ ձյուն, 19-ին, 20-ի գիշերը սպասվում է առանց տեղումների եղանակ:

Քամին՝ հյուսիս-արևելյան` 3-8 մ/վ:

Օդի ջերմաստիճանը դեկտեմբերի 18-ի գիշերը կբարձրանա 4-5, ցերեկը կնվազի 2-3 աստիճանով:

Երևան քաղաքում դեկտեմբերի 17-ի երեկոյան ժամերից, 18-ին, 20-ի ցերեկը, 21-22-ը սպասվում են տեղումներ և մառախուղ, քաղաքի բարձրադիր վայրերում՝ թաց ձյան տեսքով, 19-ին, 20-ի գիշերը սպասվում է առանց տեղումների եղանակ: