Microsoft -ը կասեցրել է Windows-ի անվտանգության թարմացման տարածումը, որը փակում է Meltdown և Specter խոցելիությունները: Պատչը դարձել է AMD պրոցեսորներով համակարգիչների ամբողջական անջատման պատճառ, հաղորդում է The Verge-ը:

«Microsoft-ը բողոքներ է ստացել AMD չիպեր ունեցողներից այն մասին, որ իրենց համակարգիչները Windows- ի օպերացիոն համակարգի թարմացումից հետո չեն միանում», - ասել է ընկերության ներկայացուցիչը:

Ընկերոթյունն արդեն աշխատում է խնդրի լուծման ուղղությամբ: Դրանում ընկերությունը մեղադրում է AMD-ին:

Meltdown-ը հավելվածին թույլ է տալիս կարդալ համակարգչի ամբողջ հիշողությունը:

Այս խոցելիությունները կարող են Intel, ARM64 և AMD համակարգիչների պրոցեսորների աշխատանքը խաթարել: