Թուրքիայի խորհրդարանի հայ պատգամավոր Կարո Փայլանը թվիթերյան իր էջում գրառում է կատարել խորհրդարանում իր ելույթից։

Կարո Փայլանը գրել է.

«Մենք նման ենք միմյանց։ Թուրք ենք, հայ ենք, քուրդ ենք, ասորի ենք, քրիստոնյա ենք, մուսուլման ենք, բայց այստեղի ժողովուրդ ենք և առանց իրար նայելու չենք կարող միմյանց հասկանալ։ Թուրքի պատմությունը չի կարող առանց հայի, քրդի, ասորի լինել։ Հակառակն էլ ճիշտ է»։