Լոնդոնում բրիտանական The Beatles խմբի անդամներ Փոլ ՄաքՔարթնին և Ռինգո Սթարը կատարել են իրենց երգերից մեկը։ Փոլ ՄաքՔարթնիի համերգին նրան է միացել Ռինգո Սթարը, ինչը ցնցել է երկրպագուներին։

Իր ելույթի ընթացքում ՄաքՔարթնին բեմ է հրավիրել Սթարին Rolling Stones-ի կիթառահար Ռոննի Վուդի հետ, որպեսզի միասին կատարեն «Get Back»-ը։

«Սա անհավանական էր»,- ասել է Սթարը նախքան Վուդի հետ բեմը լքելը։

Շոուի ժամանակ Փոլ ՄաքՔարթնին անեկդոտ է պատմել Ջոն Լենոնի և Ջորջ Հարիսոնի մասին։