ԱՄՆ-ում հայտարարվել է «Օսկար» մրցանակաբաշխության «Լավագույն օտարալեզու ֆիլմ» անվանակարգում ներկայացված ֆիլմերի կարճ ցուցակը։ Այն հրապարակված է Կինոարվեստի ամերիկյան կինոակադեմիայի կայքում։

Ցուցակում ընդգրկված է 9 երկրից ներկայացված ֆիլմեր՝

Կոլումբիա («Birds of Passage»),

Դանիա («The Guilty»),

Գերմանիա («Never Look Away»),

Ճապոնիա («Shoplifters»),

Ղազախստան («Ayka»),

Լիբանան («Capernaum»),

Մեքսիկա (Roma»),

Լեհաստան («Cold War»),

Հարավային Կորեա («Burning»)։

Մրցանակի հավակնորդների վերջնական ցուցակը կհայտարարվի 2019թ-ի հունվարի 22-ին, իսկ հաղթողը հայտնի կդառնա մրցանակաբաշխության օրը՝ փետրվարի 24-ին:

Նշենք, որ «Լավագույն օտարալեզու ֆիլմ» անվանակարգում «Օսկարի» հավակնորդների երկար ցուցակում ներկայացված էր 87 ֆիլմ, այդ թվում նաև Հայաստանի կողմից ներկայացված ռուսաստանցի ռեժիսոր Ալեքսանդր Կոտի «Սպիտակ» ֆիլմը։