Ադրբեջանի ԱԳ նախարար Էլմար Մամեդյարովը հայտարարել է, որ Միլանում Հայաստանի արտգործնախարար Զոհրաբ Մնացականյանի հետ հանդիպման ժամանակ հասել են փոխըմբռնման, հայտնում է Interfax-ը։

«Կարծում եմ, որ Միլանում իմ հայ պաշտոնակցի հետ վերջին հանդիպմանը մենք առաջին անգամ փոխըմբռնման ենք հասել տևական դադարից հետո առաջին անգամ», - ասել է Էլմար Մամեդյարովը 2018թ-ի արդյունքներին նվիրված դիվանագիտական կորպուսի ներկայացուցիչների համար կազմակերպված ընդունելությանը։

Ադրբեջանցի նախարարը հավելել է, որ ղարաբաղյան հակամարտության խաղաղ կարգավորման ուղիների որոնումն առաջնահերթ խնդիր կլինի Ադրբեջանի համար նաև 2019թ-ին:

«Ժամանակիս մեծ մասը նվիրել եմ ղարաբաղյան հակամարտության կարգավորման ուղիների որոնմանը: Դա գլխավոր խնդիրը կլինի նաև 2019թ-ին»,- ասել է նախարարը:

«Հիմնական նպատակը շոշափելի արդյունքների հասնելն է»,- ասել է Մամեդյարովը։

Նա հավելել է, որ 2019թ-ի հունվարին Զոհրաբ Մնացականյանի հետ կայանալիք հանդիպմանը ևս քննարկելու են հակամարտության խաղաղ կարգավորման ուղիները։

«Ադրբեջանը խաղաղ կարգավորման կողմնակից է», - հավելել է Մամեդյարովը։