Հայ բռնցքամարտիկ Գոռ Երիցյանը մենամարտելու էր WBO վարկածով երիտասարդների աշխարհի չեմպիոնի կոչման համար:

Կազանում կայացած բռնցքամարտի երեկոյի ընթացքում հայ պրոֆեսիոնալ բռնցքամարտիկը ռինգ դուրս եկավ 9-րդ անգամ: Երիցյանը չեմպիոնական մենամարտում մրցեց ֆիլիպինցի Ալվին Լագումբայի հետ ու նոկաուտի ենթարկեց մրցակցին արդեն 2-րդ ռաունդում:

Գոռ Երիցյանը փայլուն հաղթանակ տարավ ու դարձավ WBO վարկածով երիտասարդների աշխարհի չեմպիոն: