Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարել է, որ երկրի տնտեսությունը վերելք է ապրում։ Այս մասին գրում է Գազետա․ռու-ն։

«Ներկա պահին կարող եմ ասել, որ ռուսական տնտեսության դրական դինամիկան պահպանվում է։ Մեզ մոտ բյուջեում սպասվածից փոքր պակասուրդ է գրանցվել, աճել են ոսկու պաշարները, այսինքն՝ Ռուսաստանի տնտեսությունը վերելք է ապրում, և այդ միտումը պահպանվում է»,- ասել է Պուտինը։

Ավելի վաղ հաղորդվել էր, որ Համաշխարհային բանկը 2018 թվականի համար ՌԴ տնտեսության աճ է կանխատեսել։