ՌԴ-ում ՀՀ դեսպանատունն անդրադարձել է վերջին օրերին սոցցանցերում տարածվող տեղեկությանը, որի համաձայն դեկտեմբերի 22-ին հանրահավաքի կոչ է արվում Մոսկվայում ՌԴ դեսպանատան մոտ:

Սոցցանցերում տարածվող տեղեկությունների համաձայն դեկտեմբերի 22-ին դեսպանատան մոտ մտադիր են հավաքվել ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի կողմնակիցները:

«Կոչ ենք անում մեր համաքաղաքացիներին պահպանել օրենքի պահանջները և ձեռնպահ մնալ չարտոնված գործողություններից և հասարակական կարգի խախոտւմից»,- ասվում է դեսպանատան հայտարարության մեջ, որը հրապարակվել է դեսպանատան ֆեյսբուքյան էջում:

Դեսպանատունն այդ կապակցությամբ հիշեցնում է, որ ըստ ՌԴ օրենսդրության, հրապարակային միջոցառումները (հավաքներ, երթեր, հանրահավաքներ) անցկացվում են ըստ հաստատված կարգի և մի շարք կազմակերպչական պայմանների պահպանման հիման վրա, որի նպատակն է կանխել հասարակական կարգի խախտումները:

Նշվում է նաև, որ դեսպանատունը չի կարող պատասխանատվություն կրել դիվանագիտական առաքելությունից դուրս կատարվող գործողությունների համար: