Ներդրողների ճնշման տակ Apple ընկերությունը համաձայնել է ծնողական վերահսկողության գործառույթ ներդնել, որպեսզի երեխաներին պաշտպանեն «սմարթֆոնային» կախվածությունից: Այս մասին գրում է The Verge-ը:

Այն gործառույթը, որը պետք է ներդրվի iOS-ում, թույլ կտա ծնողներին հետևել, թե որքան ժամանակ է նրանց երեխան անցկացնում iPhone-ի էկրանի առաջ, իսկ անհրաժեշտության դեպքում սահմանափակել սարքի հասանելիությունը:

Ընկերությունը նշել է, որ լուրջ է վերաբերվում սմարթֆոնից պատանիների կախվածության խնդրին, դրա համար լուրջ ջանքեր կգործադրի դրա դեմ պայքարի համար:

Նշվում է նաև, որ գործառույթի ներդրման ամսաթիվը դեռ չի հայտարարվել: