Լույս հունվարի 10-ի գիշերը 7,8 մագնիտուդով երկրաշարժ է տեղի ունեցել Կարիբյան ծովում՝ Հոնդուրասի ափերի մոտ: Այդ մասին հայտնել է ԱՄՆ-ի Երկրաբանական ծառայությունը:

Նրա տվյալների համաձայն՝ ստորգետնյա ցնցումների էպիկենտրոնը գտնվում էր Բարրա-Պատուկա բնակավայրից 203,8 կիլոմետր հյուսիս ընկած շրջանում: Օջախը 33 կմ խորության վրա էր:

Ցունամիների նախազգուշացման խաղաղօվկիանոսյան կենտրոնի տվյալներով՝ ցունամիի առաջացումը հնարավոր է տարերքի էպիկենտրոնից հազար կիլոմետր շառավղով:

Հնարավոր ավերածությունների ու զոհերի վերաբերյալ առայժմ տեղեկություններ չեն ստացվել, հաղորդել է ՏԱՍՍ-ը: