Դավիթ Տոնոյանը՝ Ապրիլյանի մասին. «Ադրբեջանի հատուկ ջոկատների հնարավոր գործողությունների մասին տեղյակ էին»
ՀՀ պաշտպանության նախարարի պաշտոնակատար Դավիթ Տոնոյանը, անդրադառնալով Ապրիլյան պատերազմի ժամանակ Զինված ուժերի հետախուզության վարչության աշխատանքին, ասել է, որ պատերազմին նախորդած ժամանակահատվածում եղել է տեղեկատվություն Ադրբեջանի հատուկ ստորաբաժանումների հնարավոր գործողությունների մասին, հայտնում է «Ազատություն» ռադիոկայանը:
«Ինչպես տեղյակ եք, ապրիլյան գործողությունները սկսվել են Ադրբեջանի հատուկ ստորաբաժանումների կողմից, իսկ հատուկ ստորաբաժանումները իրենք գործողությունները իրականացնում են ծածուկության պայմաններում: Անգամ այդ պայմաններում եղել է տեղեկատվություն հնարավոր գործողությունների վերաբերյալ», - զրույցում ասել է Դավիթ Տոնոյանը:
Հետևի՛ր մեզ քեզ հարմար սոցիալական ցանցում