ՀՀ կառավարությունը շրջանառության մեջ է դրել ՀՀ հակակոռուպցիոն ռազմավարության և դրա իրականացման 2019-2022թթ-ի միջոցառումների ծրագրի նախագիծը։

Ռազմավարությամբ նախանշվում են հակակոռուպցիոն քաղաքականության հիմնական ուղղությունները, որոնք ելակետային պետք է լինեն 2019-2022թթ-ին ՀՀ հակակոռուպցիոն քաղաքականության իրագործման, ինչպես նաև կոռուպցիայի դեմ պայքարի և, արդյունքում՝ կոռուպցիայի աստիճանական նվազեցման և հաղթահարման համար:

Նախագծով կոռուպցիայի դեմ պայքարի հիմնական երեք ուղղությունն են կոռուպցիայի կանխարգելումը, կոռուպցիոն հանցագործությունների բացահայտումը և հակակոռուպցիոն կրթությունը:

Մշակվել է նաև Հակակոռուպցիոն ռազմավարության իրականացման 2019-2022թթ-ի միջոցառումների ծրագիրը: