Արցախի նախագահ Բակո Սահակյանը դեկտեմբերի 21-ին ընդունել է «Արցախէներգո» ընկերության մի խումբ աշխատակիցների՝ գործադիր տնօրեն Անդրանիկ Խաչատրյանի գլխավորությամբ:

Այս մասին հաղորդում են Արցախի նախագահի աշխատակազմի տեղեկատվության գլխավոր վարչությունից:

Քննարկվել են ընկերության գործունեությանը, առկա խնդիրներին և ծրագրերին վերաբերող մի շարք հարցեր:

Նախագահ Սահակյանը նշել է, որ էներգետիկայի ոլորտը մեր տնտեսության ռազմավարական ուղղություններից մեկն է, և պետությունը այսուհետ ևս հատուկ ուշադրություն է դարձնելու ոլորտի զարգացմանը:

Բակո Սահակյանը շնորհավորել է ներկաներին մասնագիտական օրվա և գալիք Ամանորի ու Սուրբ Ծննդյան տոների կապակցությամբ՝ մաղթելով նրանց հաջողություններ:

Հանդիպմանը մասնակցում էր ԱՀ պետնախարար Գրիգորի Մարտիրոսյանը, պաշտոնատար այլ անձինք: