Գրոսմայստեր Մանուէլ Պետրոսյանն անհաջող ավարտեց ելույթները իսպանական մրցաշարում:

Վերջին տուրում Պետրոսյանը մրցում էր իսպանացի շախմատիստի հետ և անսպասելի պարտություն կրեց:

Հայաստանի մյուս երկու ներկայացուցիչները` Տիգրան Հարությունյանը և Վահե Բաղդասարյանը նույնպես պարտվեցին:

10 հնարավորից հավաքելով 6,5 միավոր՝ Մանուէլ Պետրոսյանը մրցաշարում գրավեց միայն 15-րդ տեղը: Տիգրան Հարությունյանը 18-րդ, իսկ Վահե Բաղդասարյանը` 126-րդ տեղում են: