Ռուսաստանը կշարունակի աջակցել ԼՂ հիմնախնդրի կարգավորմանը: Այդ մասին հայտարարել է Ադրբեջանում ՌԴ դեսպան Միխայիլ Բոչարնիկովը՝ հավելելով, որ զգուշավոր լավատեսությամբ է գնահատում ղարաբաղյան հակամարտության կարգավորման շուրջ բանակցային գործընթացը:

«Ես զգուշավոր լավատես եմ այն առումով, որ բարենպաստ մթնոլորտ է ստեղծված բանակցային գործընթացի համար: Կարծում եմ, որ անցնող տարին անարդյունք չի եղել»,- ասել է Բոչարնիկովը Բաքվում մամուլի ասուլիսի ժամանակ, հայտնում է Interfax-ը:

Նա նշել է, որ 2018թ-ին «հիմք է դրվել, տեղի են ունեցել հակամարտության կողմերի, Ադրբեջանի և Հայաստանի ԱԳՆ ղեկավարների հանդիպումներ»:

«Ինչպես հայտարարել էր պարոն Մամեդյարովը, 2019թ-ի հունվարին նախատեսվում է երկու նախարարների հանդիպում: Ռուսաստանում ողջունում են առկա միտումը: Կշարունակենք աջակցել այդպիսի մթնոլորտի ձևավորմանը»,- ասել է նա: