Ծանրամարտի Եվրոպայի Մ23 տարեկանների առաջնության ոսկե մեդալակիր, 81 կգ քաշային Անդրանիկ Կարապետյանը օրերս մասնակցել է Դոհայում կայացած «Քաթարի գավաթ» միջազգային վարկանշային մրցաշարին և զբաղեցրել երրորդ հորիզոնականը:

Հայ ծանրորդը երկամարտում գրանցել է 341 կգ (161 կգ+180 կգ) արդյունք և արժանացել բրոնզե մեդալի։ Կարապետյանն օլիմպիական միավորներ է վաստակել:

Դոհայի մրցաշարը հայ ծանրորդների համար վերջինն էր ավարտվող տարում: 2019թ-ի գարնանը ծանրամարտի Հայաստանի հավաքականը Վրաստանի Բաթումի քաղաքում կմասնակցի Եվրոպայի առաջնությանը: