Արաբական Միացյալ Էմիրություններում ավարտվել է Շարժայի կանանց գավաթ ավանդական միջազգային մրցաշարը, որն այս տարի անցկացվում էր 9-րդ անգամ:

Հայաստանի ներկայացուցիչ Լիլիթ Մկրտչյանը 6.5 միավորով գրավել է 8-րդ հորիզոնականը: Իսկ Սոնա Ասատրյանը և Արմինե Բաբայանը վաստակել են 6-ական միավոր և գրավել 20-րդ և 21-րդ հորիզոնականները:

7.5 միավորով մրցաշարի հաղթող է դարձել Ռումինիայի ներկայացուցիչ Իրինա Բուլմագան: 7-ական միավորով 2-րդ և 3-րդ հորիզոնականները համապատասխանաբար զբաղեցրել են Կարինա Շեպկովսկան և Սոֆիկո Խուխաշվիլին: