Նկարչուհի Նատալյա Գոնչարովայի կտավը Christie's աճուրդում վաճառվել է ավելի քան 2.4 մլն ֆունտով, ինչը ավելի քան 4 անգամ գերազանցել է նախնական գինը, հայտնում է «Ինտերֆաքս»–ը։

Գոնչարովայի «Թեյնիկով և նարինջներով նատյուրմորտ» նկարը երկարատև սակարկություններից հետո Christie's–ում վաճառվել է 2.408 մլն ֆունտ ստեռլինգով, նոյեմբերի 27-ին հայտնել են Christie's աճուրդի տնից։

Նատալյա Գոնչարովան ապրել է 1812-1863թթ․։ Տաղանդավոր Գոնչարովան եղել է հայտնի նկարչուհի, տիրապետել է մի քանի լեզվի, կրթությունը ստացել է տանը, համարվել է Մոսկվայի գեղեցկության խորհրդանիշ։

Նկարչուհին ամուսնացած է եղել ռուս գրող Ալեքսանդր Սերգևիչ Պուշկինի հետ, ունեցել են 4 երեխա։ Հետագայում գրողի մահվանից 7 տարի անց ամուսնացել է Պյոտր Լանսկոյի հետ։