Դամասկոսում իսրայելական օդուժի իրականացրած հրթիռային հարձակման հետևանքով երեք սիրիացի զինվորական է տուժել: Ինչպես հաղորդում է SANA գործակալությունը՝ հղում անելով ռազմական աղբյուրին, արձակված հրթիռների մեծ մասը խոցվել է, սակայն վնասներից խուսափել չի հաջողվել:

Աղբյուրի հաղորդմամբ՝ սիրիական կողմի կրած վնասները սահմանափակվել են զինապահեստի վնասմամբ և երեք զինվորականների ստացած տարբեր վնասվածքներով:

Նշենք, որ իսրայելական կողմի հարձակումն այս անգամ աննախադեպ երկարատև է եղել՝ տևելով ավելի քան 1.5 ժամ: